ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը)»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:
«Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն»,- խոսելով Դեմիրճյան փողոցում երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած հայհոյանքներով զուգորդված միջադեպի մասին՝ նշել էր Սիմոնյանը:
Ըստ նրա՝ որքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքերը շատ են լինելու։