Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան

Մենք Դաշնակցությունը չենք փակելու, որքան էլ որ երազեք, մենք Դաշնակցությունը բացել ենք, Դաշնակցությունն ավելի ենք բացելու, ոնց որ էս երկու օրերին բացեցինք: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Դաշնակցությունը բացելու, Դաշնակցությունն ապակոդավորելու մի հրաշալի հնարավորությունն էլ Հակոբ Մովսեսին այս ամբիոնից լսելն էլ, և չէի էլ պատկերացնի, որ նման հաճույքի հնարավորություն կումենամ, և ոչ միայն ես:

Ես շնորհակալ եմ ձեզանից, պարո՛ն Մինասյան, որ այդ հնարավորությունը մեզ ընձեռեցիք: Չգիտեմ՝ ինչ էիք պլանավորել, բայց ոնց որ լավ ստացվեց»,- ասաց նա:

Հայկ Կոնջորյանը նաև հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, այսինքն՝ դեմ են քվեարկությանը, և չեն մասնակցելու դրան:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: 

Ըստ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ ինքը Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով, իսկ դրա իրավունքն ունի, քանի որ մտավորական է:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում