Ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել և հիմա էլ չեմ: Ես Դաշնակցության մեջ անուններ գիտեմ, մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները, և մեր պետական, հասարակագիտական, ազգային մտածողության մեջ մեծ դեր եմ խաղացել: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը՝ ՀՌՀ անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
«Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ:
Ես պարտավոր եմ 1915 թվականի մեր ողբերգությունը դիտարկել ոչ միայն որպես քաղաքական իրողություն, այլև ստուգեմ, վերլուծեմ, փորձեմ հասկանալ դրա պատմական-գաղափարական հիմքերը, ի դեպ, մի բան, որը մեր մշակույթի, գրականության, նաև պատմագրության մեջ վերջերս սկսել է արվել»,- ասաց նա:
Ելույթի ժամանակ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց նաև իր ելակետը, կարծիքն այսօր լայն առումով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ այսօր 1945 թվականից հետո առաջին անգամ Հայաստանը կանգնած է մի բոլորովին նոր իրավիճակի առաջ, որը միանգամայն անծանոթ է:
«ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները, հոսանքները, մտայնությունները, ի թիվ՝ նաև «Հայաստան» դաշինքը, մեր հայրենասիրությունը, մեր մտավորականությունը, մեր իշխանությունները, մի խոսքով՝ պատմության ընթացքում քննություն հանձնած կամ չհանձնած բոլորս կանգնած ենք մի նոր դժվարին և հայոց պատմության դժվարին ընթացքն ամփոփող մի քննության առջև: Մենք այսօր պետք է պետական քննություն հանձնենք»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ նա հայտարարեց. «Ես Դաշնակցությանը չեմ ատում»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվի Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: