Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այսօր 2 մարդ է սպանվել, կա 1 վիրավոր:
Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը: Նրանց տվյալները մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակվել: Տեղի ունեցածի պատճառը, նախնական տեղեկություններով, կենցաղային է:
Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: