COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարո Թարվերդյան

Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը

Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց աջակցությամբ, ծառայողական լիազորությունները օգտագործել է ի վնաս համայնքի շահերի՝ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարելով շուկայականից բազմակի ցածր գներով։

Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ՝ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։

Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Դ.Գ.-ին և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի (այդ թվում՝ ամուսնուն և նրա հորը) մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և գույքի չհայտարարագրման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում