Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ստացվել է դատա-տեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։
Տեղեկությունը «
Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից:
«Եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ, ըստ կոմիտեի՝ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,-հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ համացանցում ինտիմ տեսանյութեր էին տարածվել, որոնք վերագրվում էին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։