Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:
Ի պատասխան 1Lurer.am-ի հարցման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։
«Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեցին կոմիտեից։
Նշենք, որ խոսքը նոր հարուցված քրեական վարույթների մասին է։ «Հաղթանակ» կուսակցության մի շարք անդամների տներում խուզարկությունները կապված են ընտրություններում թույլ տրված հանցագործությունների հետ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298 քվե, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10051: