Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին ձերբակալվել են: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում:
Փաստաբանը հայտնել է՝ այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
Նրա խոսքով՝ Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:
Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացմանը:
«Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելություն»,- գրել է Մկրտչյանը:
Քննչական կոմիտեից
1lurer.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Վերջիններս ձերբակալվել են: