Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:
Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին:
Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին:
Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով:
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում: