Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։
ՆԳՆ-ից 1Lurer.am-ին տեղեկացնում են, որ հարցը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու նպատակով։
«Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր: