Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ԼԼուսինե Մուրադյան

Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար: Այն եղկելի կաշառակերության համար, որը դրսևորվեց և երեկ բացահայտվեց: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստի ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Թալանելու, լափելու այդ տարփանքը, որը ձեր մեջ կա, դա ընդհանրապես ոչ մի կերպ չի կարելի հանել, ապաակտիվացնել ձեր միջից:

Ինչ վերաբերում է դատապարտելուն, իհարկե չեք դատապարտելու, որովհետև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կլինի, կասեք՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել, որ դա լինի, կասեք՝ մեղադրյալի փորը ցավում էր էն օրը, բայց դուք նրան կանչեցիք դատական նիստի, հետո, որ դա էլ փարատվի, կասեք՝ չէ, բայց դատավորի պատմուճանի գույնը դուրներս չէր գալիս, դրա համար մեկ է՝ չենք դատապարտի:

Պարզ է, որ չեք դատապարտելու, ո՞նց կարող եք դատապարտել ինքներդ ձեզ: Դատապարտելու լինեիք, մինչև հիմա եղածները կդատապարտեիք: Դուք ուղիղ մասնակցություն եք ունեցել Գյումրիում Վարդանիկի՝ իշխանության գալուն, դուք ուղիղ պատախանատվություն եք կրում դրա մեջ, և Վարդանիկի գործողություններն ուղիղ ասոցացվում են ձեր գործողությունների հետ: Եվ ձեր ելույթները դրա վկայությունն են: Խնդրում եմ մի՛ դիստանցավորվեք նրանից, ինչը ձեր մի մասն է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում