Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբանը:
Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Թեմի առաջնորդից զատ, կալանավորվել է նաև դիվանապետը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: Ձերբակալվել էև Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի
հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: