Ներքին գործերի նախարարությունից
1lurer.am-ին հայտնում են, որ հրազենի գործադրմամբ միջադեպը, որը սեպտեմբերի 27-ին արձանագրվել է Արմավիրում, մեկ մարդու կյանք է խլել։
Ավելի վաղ նախարարությունից
փոխանցել են՝ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, կա ձերբակալված։
1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։