• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 20:18
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր... 19:37
ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի... 23:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:1828 Սեպ, 2025

Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։ 1lurer.am-ը ներկայացնում է վարչապետի ելույթն ամբողջությամբ։ 

«Հարգելի նախագահող,

Ձերդ Գերազանցություններ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
 
Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաև իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։
 
Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանում, առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած, որ այդ պահին արդեն Հայաստան–Ադրբեջան միջպետական սահմանի ավելի քան 12 կիլոմետրն առաջին անգամ սահմանազատված էր, իսկ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրված՝ երկու երկրների փոխվարչապետերի կողմից։
 
Իմ այդ ելույթից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Նախ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։
 
Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։
 
Դրանում 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա-Աթայի Հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք, խոսքը միջպետական սահմանների սահմանազատման մասին է:
 
Ահա ուրեմն, նախորդող շրջանի լավատեսական գործընթացներն անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեցին։
 
Այս տարվա մարտին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագիծը, և նման դրական ելքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։
 
Այդ փաստաթղթում նույնպես կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին` հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, և այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։
 
Ինչպես արդեն տեսաք, Ալմա-Աթայի հռչակագրին հղումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ և այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։
 
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նշված համաձայնագիրը, ահա, այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրվեց, Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։
 
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման կուլմինացիան դարձավ այն Հռչակագիրը, որ Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք հանդիպման արդյունքներով և որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
 
Այդ Հռչակագիրն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը եւ, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։
 
«Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,– ասվում է Հռչակագրում։
 
Նույն փաստաթղթում մենք` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
 
Արձանագրվեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP ուղի) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
 
Մենք հաստատեցինք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։
 
Հարգելի նախագահող, հարգելի ներկաներ,
 
Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Այս ամենը նշանակում է և ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, տիկնայք և պարոնայք։
 
Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է անհնարինը։
 
Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակակրի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին։
 
Ուզում եմ ընդգծել նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, Կառավարությունների ու Խորհրդարանների դերը, առանց որոնց աջակցության, իհարկե, անհնար կլիներ հասնել այս կետին։
 
Խաղաղությունը, այսպիսով հաստատված է։ Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։
 
Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում, նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից։
 
Կոնֆլիկտը, իսկապես, շատ ավելի քիչ հարցեր է դնում մեր առաջ, և պատասխանի տարբերակներն էլ կոնֆլիկտի պարագայում շատ չեն։ Իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր և այդ հարցերին խնամքով և ոչ թե քամահրանքով պատասխանելն է խաղաղ կյանքը, այդ հարցերի շուրջ շրջահայացորեն մտածելն ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է և որով պետք է զբաղվենք ամեն օր։
 
Այս համատեքստում, չափազանց կարևոր է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։
 
«TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով` Միացյալ Նահանգներ–Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։
 
Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կիլոմետր տարբեր ենթակառուցվածքներից, TRIPP ուղին թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն և ազդեցություն է ունենալու։
 
Ի դեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ և համաձայնեցված խոսույթի կիրառումը նաև այս նախագծի մասին։
 
Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում` այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
 
Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
 
Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելն իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում և խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։
 
Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։
 
Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։
 
Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ։
 
Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռքբերված և հռչակված պայմանավորվածությունների։
 
Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։
 
Իմ այսօրվա ելույթում, ի դեպ, չեք գտնի վերաբերելի գոնե մեկ դրույթ կամ արտահայտություն, որի հիմնավորումը չեմ կարող մատնացույց անել տարբեր ձևաչափերով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված գրավոր պայմանավորվածություններում կամ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված և հրապարակված փաստաթղթերում։ Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռքբերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը։
 
Եվ ուրեմն, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված «TRIPP ուղի» նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք Արևելքը կապելու են Արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև Հյուսիսն է կապվելու Հարավին։
 
Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն այս ամբիոնից ներկայացնելու առիթ ունեցել եմ։ «TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8–ին` Վաշինգտոնում:
 
Հարկ եմ համարում նշել, որ Վաշինգտոնի Հռչակագրի համաձայն, ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։
 
Ինչպես արդեն ասացի, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
 
Այս պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետության համար լավ առիթ են ոչ միայն TRIPP ուղու, այլև մյուս սահմանային անցակետերում սահմանային, մաքսային և այլ հսկողությունների նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու դիտանկյունից, որոնք համապատասխան կլինեն ժամանակակից ամենաառաջավոր ստանդարտներին։
 
«TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագծի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, այսպիսով՝ գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացումը, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։
 
Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։
 
Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում և համոզված եմ` տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։
 
Տիկնայք և պարոնայք,
 
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն և հաճելիորեն ընդլայնվում է։
 
30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում։
 
Իսկ Հայաստանի Հանրապետության ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում։ Այս հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարևոր են Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։
 
Այս իմաստով, կարևորում եմ նաև 3+3 ձևաչափը, որը մեզ համար կարևոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու, և Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, չնայած, մենք Ռուսաստանի հետ մշտապես ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձևաչափով։
 
Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ, ակտիվ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
 
Տիկնայք և պարոնայք, հարգելի ներկաներ,
 
Այս տարի մարտին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը շատ մեծ նշանակություն ունի մեր օրակարգի համար։
 
Այս օրենքը ոչ միայն Եվրոպական միության հետ մեր աննախադեպ բարձր մակարդակի հարաբերությունների արտահայտություն է, այլև ուղիղ վկայություն ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության։
 
Շատերը հարցնում են, թե երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ և որքանով է դա իրատեսական։ Նախ, մեր չորս հարևաններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու երկիր են։ Եվ հետո, Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու մասին օրենքը մեզ համար նախևառաջ ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակելու խթան է։
 
Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխան լինել ԵՄ ստանդարտներին։ Առանց այդ ստանդարտներին համապատասխանության հնարավոր չէ ԵՄ անդամ դառնալ։ Եվ հետևաբար, երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, այս կետից ունենք երկու ճանապարհ․ մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։
 
Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր․ Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր։
 
Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու մեր ձգտումը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդավարական ընտրության հարց է, որովհետև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։
 
Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե` նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն` ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն։
 
Տիկնայք և պարոնայք, հարգելի ներկաներ,
 
2026 թվականն աննախադեպ է լինելու Հայաստանի Հանրապետության միջազգային ներգրավվածության տեսակետից։
 
Մայիսին Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը և ես Համայնքի բոլոր երկրների և կառավարությունների ղեկավարներին սիրով հրավիրում եմ մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը։
 
Այս գագաթաժողովը Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր հարթակ է, որի ձևաչափը բոլորիս հնարավորություն է տալիս հանդես գալ որպես մի մեծ, համատեղ պատասխանատվությամբ կապված թիմ, որը պատասխանատու է Եվրոպայի և գլոբալ ներդաշնակության համար։
 
Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, Ֆրանսիայի և Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունն ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ: Եվ չափազանց կարևոր է այդ համաձայնությունը, և Պրահայի այդ համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը և անհատական ջանքը:
 
Հարգելի նախագահող,
Ձերդ Գերազանցություններ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
 
2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-նն էլ Հայաստանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը և ինձ համար պատիվ է բոլոր երկրների և Կառավարությունների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Երևանյան այդ համաժողովին։
 
Հույս ունեմ` այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում զեկուցած կլինեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն առնվազն ստորագրված է, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացված, «TRIPP ուղի» նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատված արդեն իսկ իրականացված։
 
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին և ձեռքբերված խաղաղությանը։
 
Համոզված եմ` Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ, տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։
 
Կեցցե՛ երկխոսությունը, կեցցե դիվանագիտությունը, կեցցե՛ խաղաղությունը»,-նշել է նա։
Դիտումների քանակ92
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՇՄ նախարարը ներկայացրել է CBD COP17-ը՝ անդրադառնալով դրա նշանակությանը Հայաստանի և միջազգային բնապահպանական օրակարգի համար 00:1028 Հլս, 2026
  • «Հորիզոններ». գույն դարձած երազանք 23:4327 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը 23:1227 Հլս, 2026
  • Ըմբիշներ Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար․ Մ-17 ԱԱ 22:5427 Հլս, 2026
  • Փոխհատուցում ստացել են, բայց չնչին. նախարարությունը կապի մեջ է «Վայլդբերիզի» ղեկավարության հետ 22:3327 Հլս, 2026
  • ՀՀ-ն և Կիպրոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում 22:1227 Հլս, 2026
  • Ապօրինի մասնավորեցված այգիներ, պուրակներ, անտառներ. պետությանը վերադարձված գույքերն ըստ մարզերի 21:5927 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը լսել է աշակերտների և ուսանողների հարցերն ու առաջարկները 21:4827 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում 21:3627 Հլս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն 21:2127 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ՀՀ-ՌԴ պայմանագրերին. Փաշինյանը՝ Պուտինին 21:0027 Հլս, 2026
  • Ամառային պրակտիկա՝ ԿԲ-ում 20:5527 Հլս, 2026
  • Յուլիս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5027 Հլս, 2026
  • Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:4527 Հլս, 2026
  • Խոշոր հարկ վճարողների ցանկում հայտնվելը հեշտացել է բիզնեսի համար. տնտեսագետ 20:3727 Հլս, 2026
  • Իսլանդիան հանրաքվե է սկսել ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ 20:3227 Հլս, 2026
  • ԵՄ-ն կարող է հրաժարվել «փաթեթներով» պատժամիջոցների ընդունումից. FT 20:2727 Հլս, 2026
  • «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան 20:2227 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 20:1827 Հլս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք 20:1327 Հլս, 2026
  • Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին 20:0727 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 27. 2026 20:0027 Հլս, 2026
  • Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին 19:5327 Հլս, 2026
  • Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը 19:4527 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 19:3727 Հլս, 2026
  • Դանակով հարձակում Փարիզում. կա երեք վիրավոր, կասկածյալը ձերբակալված է 19:3427 Հլս, 2026
  • Հայաստանցի գերազանցիկները՝ Գլենդեյլում 19:2527 Հլս, 2026
  • Պուտինը նախատեսում է մոբիլիզացնել 300-500 հազար մարդ. Զելենսկի 19:1627 Հլս, 2026
  • Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող 19:0727 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը. 277-ը նոր հարկ վճարող են 19:0027 Հլս, 2026
  • Իսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-Շարաա 18:5827 Հլս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին 18:5027 Հլս, 2026
  • Վարչապետը, փոխվարչապետներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով. ինչ է փոխվել 18:4027 Հլս, 2026
  • Երիտասարդ դիզայներների էսքիզները՝ Միլանի միջազգային նորաձևության հարթակում 18:2927 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվել 18:2027 Հլս, 2026
  • Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը 18:1227 Հլս, 2026
  • Ակտիվ ճանապարհաշինություն՝ Սևան համայնքում 18:0127 Հլս, 2026
  • Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդ 17:5127 Հլս, 2026
  • Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները 17:4327 Հլս, 2026
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը խորհուրդ է տվել Թրամփին դադարեցնել Իրանին հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում. Axios 17:3027 Հլս, 2026
  • Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա 17:1827 Հլս, 2026
  • Էջմիածին-Շահումյան-Դաշտ բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի նորոգման դժվարությունները 17:0627 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հանուն Հայաստանի հարատևության…». նախարարների երդման տեքստը փոխվել է | 27.07.2026 17:0027 Հլս, 2026
  • Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները 16:5427 Հլս, 2026
  • Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում 16:4327 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին 16:3527 Հլս, 2026
  • ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարը կորցրել է իր իմաստը. Կիմ Յո Չժոն 16:2427 Հլս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով 16:1627 Հլս, 2026
  • «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է 16:0327 Հլս, 2026
  • Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը 15:5127 Հլս, 2026
  • Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող 15:3827 Հլս, 2026
  • Ոստիկանությունը վերացրել է Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար կասկածվողին 15:2527 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 15:1227 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Տնտեսության երեք ոլորտում երկնիշ աճ է գրանցվել. կոմիտեն ցուցանիշներ է հրապարակել 15:0027 Հլս, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է 14:5727 Հլս, 2026
  • Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ 14:4127 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:2727 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները 14:1527 Հլս, 2026
  • Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 14:0327 Հլս, 2026
  • Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում 13:4727 Հլս, 2026
  • Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել 13:3327 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք 13:2027 Հլս, 2026
  • Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր 13:0327 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ջրային համակարգի մեծ վերափոխումը. ինչ է նախատեսվում առաջիկա հինգ տարիներին 13:0027 Հլս, 2026
  • Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում 12:5227 Հլս, 2026
  • Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի 12:4027 Հլս, 2026
  • 2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ 12:2127 Հլս, 2026
  • Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ 11:3527 Հլս, 2026
  • Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը 11:2227 Հլս, 2026
  • Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ 11:0827 Հլս, 2026
  • Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ 10:5427 Հլս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար 10:4027 Հլս, 2026
  • Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 10:3327 Հլս, 2026
  • Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել 10:1427 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծառուկյանից պահանջվող 2 առանձնատների շուկայական արժեքը 4.2 միլիարդ դրամ է 10:0027 Հլս, 2026
  • Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով 09:4927 Հլս, 2026
  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում 09:2327 Հլս, 2026
  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին 09:1527 Հլս, 2026
  • Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:0227 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները 08:3427 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2127 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0427 Հլս, 2026
  • ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ 23:4226 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 22:5926 Հլս, 2026
  • 16 մլն-ի ծրագրով տներ, ոռոգման ցանց, նոր դպրոց, ձեռնոցի արտադրություն. սահմանամերձ գյուղի ծրագրերը 22:5126 Հլս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 21:5126 Հլս, 2026
  • 288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից 21:5026 Հլս, 2026
  • Հայաստանում արտադրվող արևային էներգիայի ծավալը 7 տարում հարյուրապատկվել է 21:4226 Հլս, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ 21:3726 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Արարատցեմենտի մրցույթի հաղթողին դուրս են մղել. 185 մլն դր կանխավճարը չեն վերադարձրել 21:0026 Հլս, 2026
  • Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի նպատակները | Հարցազրույց Վահե Թորոսյանի հետ 20:5126 Հլս, 2026
  • 35 տարվա մեջ 1-ին անգամ ռազմավարություն կլինի. ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը 20:4126 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն 20:2426 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.07.2026 20:1526 Հլս, 2026
  • Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3426 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին 18:4526 Հլս, 2026
  • Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը 18:0626 Հլս, 2026
  • Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից 17:4326 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015