COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՀՀայկ Նավասարդյան

Մաշված համակարգով մինչ օրս տպագրել ենք շուրջ 200.000 նույնականացման քարտ. Նելլի Դավթյան

Մաշված համակարգով մինչ օրս տպագրել ենք շուրջ 200.000 նույնականացման քարտ. Նելլի Դավթյան

Այսօր գործում է մի ենթակառուցվածք, որը վաղուց իրեն սպառել է, շարքից դուրս եկել, այն դեռ երկար տարիներ առաջ պետք է փոխարինված լիներ: Մինչ օրս շուրջ 200 հազար նույնականացման քարտ ենք տպագրել մաշված համակարգով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով՝ օրեր առաջ ինչպես հերթագրման, այնպես էլ ID-ների տրամադրման համակարգերը խափանվել են կես օր՝ մի քանի ժամ, համապատասխանաբար, կենդանի հերթի սպասարկումը ևս սահմանափակվել է։ Այս պահին ամեն ինչ կարգավորված է, և սեպտեմբերի 12-ից կվերսկսվի նաև կենդանի հերթը, իսկ չսպասարկված քաղաքացիները սպասարկվում են արտահերթ: 

«Քաղաքացիների կուտակումը կենտրոնացած է Երևանում, և բնական է, որ թողունակությունն անսահմանափակ չէ, այդուհանդերձ, առցանց հերթագրման բազմաթիվ օրեր հասանելի են մինչև նոյեմբեր։ Մարզերում առհասարակ որևէ հերթ ու կուտակում չկա, միջին հեռավորության բազմաթիվ բաժիններում ամիսներ շարունակ պատուհաններն ազատ են, մոտեցողը սպասարկվում է վայրկենապես, այդ թվում՝ ID-ի դեպքում»,- նշել է Դավթյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում