Ժամը 14:43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը։