Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար կնշանակվի Վիլեն Արևշատյանը: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Վիլեն Արևշատյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատարն էր:
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու նպատակով ազատման դիմում է գրել: