ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնեց հետևյալը. «Ահազանգ կա. այդ հատվածում են փրկարար ծառայության, ոստիկանության աշխատակիցներ, ջրասուզակն այս պահին սուզումներ է իրականացնում»։