ԼԼիլիթ Ասատրյան

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել, իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ. ՆԳՆ

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել, իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ. ՆԳՆ

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։  

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում