Սիսիան քաղաքի շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։