Խուզարկություն Սամվել Կարապետյանի Երևանի առանձնատանը. կան բերման ենթարկվածներ

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը՝ այս մասին փոխանցել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ գործարարի ձերբակալության մասին տեղեկություններ չունի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։









