Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, որտեղ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, տեղի էր ունեցել պայթյուն, նախնական սեյսմիկ գնահատական է արվել, և այն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստի ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել՝ ըստ նախնական գնահատման, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկերը, բնակիչները դեռ չեն բնակվում»,- ասաց նախարարի տեղակալը:
Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, բայց, ըստ Արմեն Մկրտչյանի, մեծամասնությունը հրաժարել է կացարաններից: Երկու կին այս պահին հյուրատանն է բնակվում:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ, և պատճառների հատվածն այս շրջանակներում վերջնական կպարզվի»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ այս պահին ոստիկանության ներկայացուցիչները տարածքում վերակարգ են իրականացնում, որպեսզի բնակիչների գույքը չկորսվի:
«Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, եթե հետագայում փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին անդրադառնալու համար»,- հավելեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց կատարվածի կապակցությամբ. «Ցավակցում եմ բոլորիս և զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ: Այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային՝ ստանդարտներին, ստանդարտների առկայությանն ու իրականացմանը, որ մեզ հնարավորություն կտա կա՛մ խուսափել, կա՛մ նվազագույնի հասցնել նման դեպքերը»:
Ինչպես վաղ հայտնել էինք, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական
տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
Պայթյունի հետևանքով կա
5 զոհ: ՀՀ ԱՆ-ից հայտնել էին, որ Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնում են
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
ՆԳՆ-ից
հայտնել էին, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։