Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Փլատակներից տղամարդու դի է դուրս բերվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:










