Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։
«Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։
Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- գրել է մարզպետը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել,
զոհերի թիվը հասել է երկուսի: ԱՆ-ն
տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է։ Ըստ նախնական
տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն: