ԼԼիլիթ Ասատրյան

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից:

Դեռևս 3 անհետ կորած կա։ Որոնողական աշխատանքներ են ընթանում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում