Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ

ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։

Այս տեղեկությունը, 1lurer.am-ի հարցին ի պատասխան, հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին՝ քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Հավելեցին նաև, որ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու համար:

Կատարվածին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռի:

«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- գրել է Մկրտչյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում