Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունից հետո, նույն գործի շրջանակում, այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից
1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործով 10-ից ավելի մեղադրյալ կա:
Հիշեցնենք՝ փետրվարին
կալանավորվել էր 4 անձ, որոնցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք էին:
Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու համար: