Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խաղն ընդհատվել էր երկրպագուների կողմից իրականացվող ակցիայի պատճառով: