ԿԿարմեն Ղուկասյան

Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. լուսանկարներ

Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. լուսանկարներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։

Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Տեղեկացնենք՝ 1lurer.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել է՝ այս պահին արվում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքների գնահատում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում