Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին 1lurer-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- տեղեկացրել է նա։
ԶՊՄԿ-ից, ի պատասխան վերոնշյալ միջադեպի շուրջ տեղեկությունների, հայտնել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
«Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- հայտնել են ԶՊՄԿ-ից։