ԼԼուսինե Մուրադյան

Երևան-Ապարան երթուղու GAZel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

Երևան-Ապարան երթուղու GAZel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում