Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը

Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Ըստ նրա՝ Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 26-ին, կանչվել է շտապօգնություն, ժամը 19։35-ի սահմաններում անձնակազմը արձանագրել է Կնյազյանի մահը:

«Լուրերը» փորձեց նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնից ճշտել, թե որն է եղել մահվան պատճառը, արդյոք Կնյազյանը նախկինում ևս գանգատներ ունեցել է, թե՞ ոչ, սակայն ՊՈԱԿ-ից հրաժարվեցին հարցերին պատասխանել: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է հեղափոխությունից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: «Լուրերը» փորձում է ճշտել՝ արդյոք մահվան դեպքի փաստով հարուցվել է վարույթ, թե՞ ոչ: Մանրամասները կներկայացնենք իրավասու մարմինների պատասխանը ստանալում պես:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում