ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է. ԲՏԱ նախարարություն

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է. ԲՏԱ նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:

«Լուրեր»-ին ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Արձանագրվել է հետևյալը՝

1.  Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված  խախտումների փաստը:

2.  Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:

Ռուսական ալիքները փակելու հանրային հերթական պահանջը բարձրացավ, երբ մուլտիպլեքսում առկա ռուսական «Առաջին ալիքով» հոկտեմբերի 23-ին հեռարձակված հաղորդման ընթացքում հնչեցին վիրավորական արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում