Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի. Արայիկ Հարությունյան

Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» խորագրի ներքո հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով «Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը» կեղծ լուրին:

«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա:

Ավելի վաղ Հարությունյանը գրել էր. «Փաստորեն, չէիք ուզում վարչապետը գնար Գրանադա, որ այս հանդիպումները, քառակողմ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը չլինեին: Էս է ձեր ծայրագավառական, գործակալական էությունը:

Հայաստանի պետականությունն այլընտրանք չունի:

Չվախենաք»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին Գրանադայում` Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Նախապես հաղորդվել էր, որ նշված գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում էր  Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում, սակայն Ադրբեջանի նախագահը` Իլհամ Ալիևը, հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©