Գրանադայում քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ԵԽ նախագահի հետ. Փաշինյան

ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանի վարչապետը իսպանական Գրանադա քաղաքում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:

Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է տարբեր երկրների և կառույցների ղեկավարների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում