ԱԱնժելիկա Ժամհարյան

Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արման Ավանեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիան:

Ինչպես տեղեկացրել էինք՝ Վարսիկ Գրիգորյանը դարձել է սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: 

Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցող սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները մեդալներ էին նվաճել:

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում