ԱԱնժելիկա Ժամհարյան

Արսեն Խանջյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արսեն Խանջյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ են սկսել մրցելույթները և նվաճել առաջին մեդալները:

 
«Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը պարզապես գերազանց ելույթներ ունեցավ:
 
Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ)»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում