«Հայաստան» դաշինքի պատգամավորները գործուղվել են ԱԺ՝ խաթարելու բնականոն գործընթացը. Արթուր Հովհաննիսյան

ԳԳոհար Սարգսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, որի հետևանքով Վարդանյանը վնասվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը փախուստի է դիմել:

Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Մարմնական վնասվածք է հասցրել: Հոնքի հատվածում կա բացվածք, ու բժշկական միջամտության կարիք կա: Հիմա պարոն Վարդանյանը հիվանդանոցում է գտնվում: Հարվածելուց հետո Մհեր Սահակյանը շատ արագ փախել է դեպքի վայրից, թաքնվել է ԱԺ շենքում:

Մենք դիմել ենք ոստիկանությանը, դատախազությանը, շատ արագ արձագանքել են իրավապահ մարմինները, եկել են, երկար փնտրտուքից հետո գտել են Մհեր Սահակյանին և բերման ենթարկել տվյալ երիտասարդին: Հիմա կլինի քրեաիրավական հետևանք:

Այս ամենին քաղաքական մեր գնահատականը նույնն է մնում՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները գործուղվել են ԱԺ՝ խաթարելու բնականոն գործընթացը և ղեկավարվում են Քոչարյանի կողմից, ով ԱԺ է ուղարկում  մարդկանց, որոնք պարզապես փողոցային խուլիգաններ են և նման վարքագիծ են դրսևորում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում