ԳԳոհար Սարգսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել մարմնական վնասվածքներ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել մարմնական վնասվածքներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը մարմնական վնասվածքներ է հասցրել պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ խորհրդարանում փակ քննարկման ժամանակ: 

 
«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

 

Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոնջորյանը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում