ՎՎահե Դավթյան

Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով՝ այս պահի դրությամբ այլ պատգամավորներից մանդատը վայր դնելու դիմումներ չկան:

Վանեցյանը ֆեյսբուքում հայտարարել է՝ իրեն այլևս չի տեսնում խորհրդարանում, քանի որ այն դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

««Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս»,- հավելել է Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված դաշինքը:

Վանեցյանը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում