ԳԳոհար Սարգսյան

Դավիթ Սեդրակյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դավիթ Սեդրակյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին, պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հաստատում եմ տեղեկությունը: Մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է անձնական պատճառներով»,- ասաց Խամոյանը:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանն է, որն այս պահին կալանավորված է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում