ԿԿարմեն Ղուկասյան

Հակառակորդը կրկին թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները

Հակառակորդը կրկին թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները

Վաղ առավոտից հակառակորդը վերսկսել է հրետակոծել Ստեփանակերտը: Կրակն առավել ինտենսիվ է վերջին 30-40 րոպեի ընթացքում։

Արցախում աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կրկին հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Ադրբեջանի զինուժն այսօր էլ օգտագործում է կասետային ռումբեր։ Սա արդեն 3-րդ օրն է, որ Արցախի մայրաքաղաքը թիրախավորվել է հակառակորդի կողմից։

Մեր նկարահանող խումբը աշխատում է տեղում, քիչ ավելի ուշ կներկայացնենք մանրամասներ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում