• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեղրասար. հանքարդյունաբերողը պարտվել է համայնքին
Իրավունք
12:1429 Հնս, 2020

Մեղրասար. հանքարդյունաբերողը պարտվել է համայնքին

Նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական, ՀՀԿ-ական Համլետ Հովսեփյանին և նրա ընտանիքին պատկանող, ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Ատ-մետալս» ընկերությունը դատարանում պարտվել է Մեղրի համայնքին։

Հովսեփյանների ընկերությունը վարչական դատարան էր դիմել՝ պարտավորեցնելու Մեղրիի համայնքապետին՝ ընդունել մոտ 39 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման։ Այդ հատվածում «Ատ-մետալս»-ը նախատեսում է ոսկու արդյունահանում իրականացնել։ Մեղրիի ավագանին դեմ է հանդես եկել հողերի նշանակությունը փոխելուն։ Մայիսի 4-ին դատավոր Արթուր Ծատուրյանը մերժել է հայցը։ «Ատ-մետալսը» պատրաստվում է Մեղրասարի տարածքում ոսկու և արծաթի արդյունահանում իրականացնել և չնայած դատական համապատասխան որոշմանը՝ չի բացառվում, որ առաջիկայում հողերի նպատակային նշանակությունն ի վերջո փոխվի։

                                           «Ատ-մետալսի» մասին

«Ատ-մետալսը» ստեղծվել է 2012-ին։ Ըստ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերի հայտարարագրի՝ հանքարդյունաբերական ընկերության բաժնեմասերի 15 տոկոսը Համլետ Հովսեփյանինն է, 19.8 ունի նրա որդին՝ Կարեն Հովսեփյանը, 15 տոկոս էլ մյուս որդին՝ Վարդան Հովսեփյանը։ Մնացյալ բաժնեմասերը բաժանված են ՌԴ քաղաքացիների միջև, ովքեր ընկերությունում ունեն անուղղակի մասնակցություն՝ ՌԴ-ում գրանցված «Ավիատեխնոլոգիա գրուպ» ՍՊԸ-ի միջոցով: Այսպես՝ «Ատ-մետալսի» 26.61 տոկոսի բաժնետեր է Սերգեյ Մուլինը, 19 տոկոսինը՝ Գենադի Մուլինը, 7,5 տոկոս էլ ունի Սերգեյ Արոնովը։ Հանքավայրն ըստ էության գտնվում է Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում, սակայն համայնքների խոշորացումից հետո Տաշտունը որպես բնակավայր ընդգրկվել է Մեղրի համայնքի կազմում։ Մեղրասարի հանքավայրի մակերեսը 44.2 հեկտար է։ Ընդերքօգտագործման իրավունք ընկերությունը ստացել է 2015-ին, և գործողության ժամկետը մինչ 2022 թվականն է։  2017-ին ընկերությունը 10.855  տոննա ոսկու հանքաքար է իրացրել ներքին շուկայում, որի արժեքը կազմել է ավելի քան 493 միլիոն դրամ։ Գնորդը եղել է «Թոմ ընդ միր» ՍՊԸ-ն։ 2018 և 2019  թվականներին ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել։ 

                                      Դատական գործընթաց՝ համայնքի և հանքարդյունաբերողի միջև

Վեճի առարկան Մեղրի համայնքի կողմից մոտ 39 հեկտար հողամասն է ու մասնավորապես դրա նպատակային նշանակության հարցը։ Ըստ հացվոր կողմի՝ «Ատ-մետալսի», իրենք Մեղրի համայնքի հետ կնքել են սերվիտուտի 9 պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում, ապա տրվել է ոսկու հանքավայրի շահագործման անձնագիրը։ «Ատ-մետալսի» ներկայացուցիչները դատարանին վստահեցրել են, որ համայնքի կողմից վարձակալությամբ իրենց հանձնված հողամասերը ներառված չեն «Երևիկ» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի սահմաններում։

Ընկերության շահերի պաշտպանների պնդմամբ՝ տասնյակ անգամներ դիմել են Մեղրի և Տաշտուն համայնքների ղեկավարներին՝ պահանջելով փոփոխել հողամասի նպատակային նշանակությունը, սակայն որևէ գործողություն չի կատարվել։ 2019-ի ապրիլին Մեղրիի ավագանին միաձայն որոշել է դեմ արտահայտվել հողերի նպատակային նշանակությունը փոխելուն, ինչն ըստ հայցվորի՝ եղել է «կամայականություն», և «տեղական ինքնակառավարման մարմինը ստեղծել է իրավական բնույթի խոչընդոտներ, կոպտորեն չարաշահել է իրա իրավունքները»։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը դատարանում հայտնել է՝ ինքը 2019-ի ապրիլի 19-ին ավագանու հրավիրված նիստում ներկայացրել է «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծ, որին ավագանու 9 անդամ դեմ են քվեարկել, հետևաբար ինքը նման որոշում կայացնել չի կարող։

Համարելով, որ համայնքի ղեկավարն առանց ավագանու համաձայնության չէր կարող հողերի նպատասկային նշանակությունը փոխել, դատարանը որոշել է «Ատ-մետալսի» հայցը մերժել։

                                   Խնդիրը եղել է «Արևիկ» ազգային պարկի տարածքը

Թեմայի շուրջ 1lurer.am-ը մի քանի հարց է ուղղել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ Վերջինս հայտարարեց՝ ճիշտ է, դատարանը հողերի նշանակությունը չփոխելու իրենց որոշումը համարել է օրինական, սակայն չի բացառվում, որ առաջիկայում, ի վերջո, իրենք այդ հողերի նշանակությունը դարձնեն արտադրական, ընդերքօգտագործման.

-Պարոն Զաքարյան, ավագանին դեմ է հանդես եկել հողերի նշանակությունը փոխելուն, և «Ատ-մետալսի» հայցը դատարանում մերժվել է։ Ի՞նչ հիմնավորմամբ է ավագանին այս որոշումը կայացրել։

-Մեզ դիմել են, որ փոխենք նշանակությունը, բայց դրանից՝ 39 հեկտար տարածքը ներառվում էր «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, վիճելի էր։ Իրենք պնդում էին, որ պարկի տարածքում չէ, բայց մեզ մոտ այլ բան էր երևում, հետո պարզվեց, որ սխալ քարտեզագրություն կա։ Հիմա իրենք կարողացել են նոր քարտեզագրումով, հիմնավորումներով ապացուցել, որ այդ հողերը «Արևիկ» ազգային պարկի տարածքից դուրս են։ Մեզ նոր ներկայացրել են չափագրման արդյունքները, որով այդ հողերը դուրս են էդ տարածքից, երևի մի երկու շաբաթ առաջ են մեզ նոր քարտեզագրման տվյալները ներկայացրել։

-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր և իրենց ունեցած քարտեզագրական տվյալները չեն համընկել։

-Այստեղ ճիշտ ու սխալի հարց չկար, քարտեզագրական թյուրիմացություններ կային։ Մեր ամբողջ համայնքի տարածքում քարտեզագրման սխալներ կան, անընդհատ ճշգրտման կարիք է լինում ու նոր տարածական քարտեզագրում է իրականացվել մեր ողջ համայնքի տարածքով, տվյալները եկել են, ու հիմա այդ 39 հեկտարն ամբողջովին պարկի տարածքից դուրս է։

-Հիմա պատրաստվում եք փոխե՞լ հողերի նշանակությունը։

-Դե, կարծես իրենք արդեն ճիշտ են լինում։ Ավագանին մերժել է այդ հարցը նախկինում, ու մեր հիմնավորումը ինքնանպատակ չէր, բայց հիմա նոր փաստեր են ի հայտ եկել, ու նախկին խոչընդոտը էլ չկա։ Մենք պատրաստվում ենք հարցը ներկայացնել էլի ավագանիում, ու նախկին պատճառաբանությունը մեր վերացել է։ Դատարանում մեր այն ժամանակվա փաստերով մենք հաղթել ենք, բայց «Ատ-մետալսի», կադաստրի կոմիտեի տվյալներ է նոր տվել, որ տարածքը պարկից դուրս է։

-Իսկ մեղրեցիները ցանկանո՞ւմ են, որ Մեղրասարի հանքավայրը շահագործվի։

-Ավելի շատ դժգոհ են։ Մեղրին առանց այն էլ հագեցած է, փոքր տարածքում առանց այն էլ աշխատում է արդեն Ագարակի պղնձամոլիբդենայինը, ու դա արդեն լիմիտը լրացնում է։ Ագարակը քաղաք-ձեռնարկություն է, Լիճքում էլ կա։ հագեցած է հանքարդյունաբերությունը: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ բնակիչները կողմ չեն։ Մարդիկ գրգռված են, հենց հանքի անուն են տալիս, բացասական էմոցիաներ է առաջանում։ Պլյուս՝ ֆաբրիկա չունի այդ հանքը, հանքաքարը վերցնում, Կապան են տանում։

Մեղրիի ավագանու անդամ Կարեն Ադամյանը հայտարարում է՝ իր դիրքորոշումը հողերի նշանակության վերաբերյալ չի փոխվել, և եթե հարցը դարձյալ ներառվի ավագանու նիստի օրակարգում, նորից դեմ է քվեարկելու։ «Հարցը դրվել ու միաձայն «դեմ» ենք քվեարկել։ Իմ որոշումը ես անձամբ չեմ փոխի, որովհետև թեև կար դատական գործ, կար քրեական գործ, իրենք շարունակում են քանդել Մեղրասարը»,-ասում է ավագանու անդամը՝ պնդելով, որ մեղրեցիները չեն ցանկանում նոր հանք ունենալ, իրենց ընտրել է ժողովուրդը, և իրենք իրենց որոշմամբ ներկայացրել են ժողովրդի կարծիքը։

Ադամյանը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում կայացած ասուլիսից հետո ավագանու մի քանի անդամով դիմում են հանձնել վարչապետին այն մասին, որ թեև «Ատ-մետալսի» գործունության հետ կապված կա հարուցված քրգործ, սակայն վերջիններս շարունակում են իրենց աշխատանքները։ «Մեզ պատասխանել են, որ դադարեցված է, չեն աշխատում։ Մեր նամակին պատասխանել է ՏԿԵՆ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, բայց մենք մեղրեցի ենք, մեր աչքի առաջ է, ու մենք հո տեսնու՞մ ենք, որ աշխատանքները անում են»,- նշեց նա։

                                                    Քրեական գործ՝ «Ատ-մետալսի» հետ կապված

Կարեն Ադամյանը հայտնում է՝ թեև կա հարուցված քրեական գործ, սակայն «Ատ մետալսը» շարունակում է աշխատանքներ իրականացնել, փորել Մեղրասարն ու քիչ քանակությամբ ոսկի կորզել։ Մեղրիի համայնքապետը սա հերքում է։

2019-ի հունիսին գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ 2017 թվականին ընկերությունը ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին: Ըստ դատախազության՝ պարզվել էր, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց պարտականությունները՝ թույլ տալով «Ատ մետալսին»ն իրականացնել ընդերքօգատգործում։ Հարուցվել էր քրեական գործ՝ կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ գործի վարույթը ՔԿ Սյունիքի մարզային վարչությունից տեղափոխվել է Երևան, դատախազությունից էլ տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է, գործով մեղադրյալներ չկան։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ1393
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015