ՄՄերի Եգորյան

Գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց անընդունելի եմ համարում սեռական բնույթի հայհոյանքները՝ բարևող մարդուն. Ալեն Սիմոնյան

Գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց անընդունելի եմ համարում սեռական բնույթի հայհոյանքները՝ բարևող մարդուն. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է իր և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Ալեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն: 

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես և իմ ընկերը քայլում էինք, երբ տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը Արթուր Դանիելյանն էր: Ես և Արթուր Դանիելյանը եկանք միմյանց ընդառաջ, ինքը շատ երկար և անհասկանալի նայեց ինձ վրա: Բարևեցի, որին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեց իմ հասցեին, դրան հետևեց այն, որ ինքս մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի Արթուրի քթին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող ասել, թե ճիշտ էր այլ կերպ վարվելը: Գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող և իրեն բարևող մարդուն հայհոյել: 

Նրանք երեքով էին, ես՝ մենակ: Փորձեցին ինձ քաշքշելով և հարվածելով կանգնեցնել: Ուզում էի հասկանալ՝ ով է ինձ փորձում հարվածել, փոքրիկ ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում: Երբ խառնվեցին փողոցի մարդիկ, այդ երիտասարդները հեռացան:

Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1lurer.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 3 անձ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում