Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը։
Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակչում և դարձել 2-րդ մրցանակակիր:
72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել։