Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին

Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին

Քննարկվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, և բոլորս էլ մատնանշեցինք, թե ինչպիսի առանցքային հանձնաժողովի մասին է խոսքը: 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2613 օրենք, որոնցից 833-ը քննարկվել են հենց այս հանձնաժողովում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, այլ վկայում են վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքի ծավալի ու ծանրաբեռնվածության մասին:

Բարձր գնահատելով Արուսյակ Ջուլհակյանի գործունեությունը՝ թե՛ որպես այդ հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ ու թե՛ որպես հանձնաժողովի նախագահ, նշեց՝ նա կարող է կրել այդ պարտականությունը մեծ պատասխանատվությամբ: 

Վերջին օրերին, նրա խոսքով, կարմիր թելով անցնում են մի քանի թեմաներ, որոնց չի կարող չանդրադառնալ: Դրանցից մեկը, օրինակ, ըստ Ղազարյանի, վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նկատեց՝ նրանք, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, շարունակում են այդ թեման տաք պահել՝ հստակ իմանալով իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ: 

«Մեզ համար կաթողիկոսի աթոռը զբաղեցրած անձն ունի կանոնական խախտում, որի հիմքով չպետք է զբաղեցնի այդ աթոռը: Ամեն ինչ շատ պարզ է, և սա հատկապես կարևոր է ընդգծել այն քննարկման շրջանակում, երբ մենք խոսում ենք օրենքի և իրավունքի մասին:

Ի դեպ, այդ հանգամանքով որևէ փաստարկված և հիմնավոր հերքում որևէ մեկս երբեք չի լսել: Եվ ևս մեկ հստակ բան՝ Հայ Առաքելական Եկեղեցին այդ անձը չէ, Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին»,- հայտարարեց Ալխաս Ղազարյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում