• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. վարչապետ
Քաղաքականություն
14:3501 Հլս, 2026

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում են, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Անդրադառնալով համաժողովի թեմային՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգին, երկրի ղեկավարը նշել է. «Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված են կամ գործում են նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում՝ միջազգային վարկանիշերում, որոշակի լճացման փուլում գտնվելը և ընդգծել. «Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարություն և ինչ է արդարադատություն։ «Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը՝ առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,- շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ՝ արդարության և արդարադատության ինստիտուտները, ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ։ Այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կան արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հստակ առերեսվել այս խնդրին։

Վարչապետի խոսքով՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ձևակերպել են հարցեր, և դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի. «Եթե այդ հարցերին երկար ժամանակ կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատել է՝ կարևորը այդ գործընթացը փակուղի չի մտել և հույս հայտնել, որ այդ թվում՝ այսօրվա քննարկումների ընթացքում, միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ելքերը կգտնեն։ Այդ համատեքստում, վարչապետը նաև ընդգծել է՝ գործընթացը չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնած պարտավորություններից։

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն դատախազներին, ովքեր իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ այդ թվում՝ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

Դիտումների քանակ127
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 17:1718 Օգս, 2026
  • Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 17:0418 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Զվարթնոցում» կներդրվի e-gate․ սահմանային անցումը կավտոմատացվի | 18.08.2026 17:0018 Օգս, 2026
  • Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 16:5118 Օգս, 2026
  • Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել 16:3618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3018 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026
  • Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային 15:5918 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին 15:4218 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել 15:3918 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը 15:3018 Օգս, 2026
  • Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 15:2618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2318 Օգս, 2026
  • Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը 15:1318 Օգս, 2026
  • Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 15:0318 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է․ Փաշինյանն ու Միրզոյանը Համադեի հետ քննարկել են TRIPP-ը 15:0018 Օգս, 2026
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015