Նավերն անվճար կանցնեն Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 60 օրվա ընթացքում. Վենս

Նավերն անվճար կանցնեն Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 60 օրվա ընթացքում. Վենս

Նավերն անվճար կանցնեն Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդող բանակցությունների 60 օրվա ընթացքում՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Գործարքում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կհամաձայնեցնենք վերջնական փաստաթուղթը, Հորմուզի նեղուց մուտքն ու ելքն անվճար կլինեն»,- ասել է փոխնախագահը NBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նա հավելել է, որ նեղուցով անվճար անցման մակարդակն արդեն իսկ զգալիորեն ավելացել է, որ նեղուցով անցնում է մեծ քանակությամբ նավթ, և նավթի գինը 120 դոլարից նվազել է 83 դոլարի։

Վենսի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ ջրային զարկերակով անցումն անվճար կմնա նաև համաձայնագրի վերջնական տարբերակի կնքումից հետո: «Նրանց հստակ հասկացրել ենք, որ չենք հանդուրժի համակարգ, որը ենթադրում է Հորմուզի նեղուցով նավերի անցման վճար»,- ասել է Վենսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում