ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային ընկերության դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային ընկերության դեմ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Կուբայի պետական ​​նավթագազային Union Cuba Petróleo (CUPET) ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Կուբայի կոմունիստական ​​վերնախավը էներգիան օգտագործում է որպես սոցիալական վերահսկողության և կլեպտոկրատական ​​շահույթի գործիք», - բացատրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։

Ընկերությունն ընդգրկվել է ցուցակում, որում ներառված են ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարար հարաբերություններ վարել:

Հունիսի 4-ին Սպիտակ տունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի և երկրի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ընտանիքի մի քանի անդամի նկատմամբ։

Պետքարտուղարության ղեկավարը նաև հավելել է, որ քանի դեռ Կուբայի ժողովուրդը ձեռք չի բերել «ավելի մեծ տնտեսական ու քաղաքական ազատություն և հնարավորություններ», Վաշինգտոնը «կշարունակի հարվածներ հասցնել կոմունիստական վարչակարգի կարողությանը, որն էներգառեսուրսների առևտուրն օգտագործում է իր կոռումպացված օրակարգն առաջ տանելու և կղզու ժողովրդին դաժանորեն ճնշելու համար»:

Վերջին ամիսներին Վաշինգտոնն անընդհատ մեծացնում է ճնշումը Հավանայի վրա։ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի անկումից հետո այն ավելի է ուժեղացել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում