Հունիսի 9-ի լույս10-ի գիշերը ռուսական զինուժը Ուկրաինայի տարածք է արձակել 207 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել են դրանցից 181-ը։
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի վեց շրջանի էներգետիկ համակարգին։ Հանրապետության էներգետիկայի նախարարության տվյալներով՝ էներգետիկ օբյեկտների հրետակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Օդեսայի, Խարկովի և Խերսոնի շրջանների որոշ սպառողներ ժամանակավորապես հոսանքազրկվել են։
Ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի վրա: Թիրախում եղել են հիմնականում բնակելի շենքերը: Օդեսայում երկու բնակելի շենքերին հարվածից վիրավորել են մեկ կին և երկու երեխա։
Ռուսական զորքերը լուսաբացին 26 հարված են հասցրել Խարկովին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ վիրավորվել է 5 մարդ, որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել։